Մոսկվա-Աստրախան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ ուղևորներից մեկի մահվան պատճառով
Մոսկվա-Աստրախան չվերթն իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Վոլգոգրադում՝ ուղևորներից մեկի հանկարծամահ լինելու պատճառով, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Հայտնի է, որ մահացածը տարեց կին է եղել: Նրա առողջական խնդիրների ու մահվան բուն պատճառի մասին, սակայն, տեղեկություններ չեն հաղորդվում:
Դեպքը գրանցվել է ճանապարհային ոստիկանության կողմից, առկա նյութերը կփոխանցվեն քննիչներին՝ ստուգումների իրականացման համար:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:










