Ավստրալիայի լողափում սպիտակ շնաձուկը հարձակվել է 50-ամյա կնոջ վրա

11:44 • 24.02.18

Սիդնեյի հարավում գտնվող Կոնգվոնգ լողափում շնաձուկը հարձակվել է 50-ամյա կնոջ վրա, հայտնում է SBS հեռուստաընկերությունը։


Նշվում է, որ զբոսաշրջուհին սպիտակ շնաձկան հարձակման «զոհ» է դարձել, որն առավել վտանգավոր է համարվում։ Արդյունքում՝ կինը տուժած ոտքով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։


Տեղական իշխանությունները մտահոգություն են հայտնել միջադեպի հետ կապված, քանի որ այն տեղի է ունեցել լողափի ջրային տարածքում։ Բոտանի ծովածոցում գտնվող բոլոր լողափերը փակ կլինեն մինչև իշխանությունների կողմից ծանուցում ստանալը։