Վենեսուելայի էլեկտրական ենթակայաններից մեկում պայթյունի պատճառով խախտվել է 8 նահանգի էլեկտրամատակարարումը

10:44 • 24.02.18

Վենեսուելայի Յարակույ նահանգի էլեկտրական ենթակայանում կոնդենսատորի պայթյունի հետևանքով խախտվել է 8 նահանգի էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով երկրի էլեկտրաէներգիայի նահարար Լուիս Մոտա Դոմինգեսին:

Նախարարի խոսքով՝ տեխնիկական ծառայությունների լարված աշխատանքի շնորհիվ հաջողվել է վերականգնել 7 նահանգի էլեկտրամատակարարումը. այժմ անցկացվում են վերականգնողական աշխատանքներ Տաչիրա նահանգի համար:

Մոտա Դոմինգեսը հաղորդել է դիվերսիայի նշանների մասին, որոնց միջոցով պլանավորվում էր ապակայունացնել իրավիճակն ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

«Երբ մենք փորձեցինք վերականգնել մատակարարումն այլ ցանցերով, պարզվեց, որ պաշտպանության և անջատիչների համակարգը վնասված է»,- մեջբերում է Globovision հեռուստաալիքը Մոտայի խոսքը: