Իտալիայի դիսկոտեկներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է հոսպիտալացվել

14:45 • 25.02.18

Իտալական Լոմբարդիա մարզի Բրեշիա գավառի Դեզենցանո-դել-Գարդա քաղաքի դիսկոտեկներից մեկում հրդեհի հետևանքով 17 մարդ է հոսպիտալացվել, ևս 52–ը ինքնուրույն դիմել է բժիշկների օգնությանը: Այդ մասին հայտնում է La Stampa-ն:


Հաղորդվում է, որ հոսպիտալացված անձինք թունավորվել են հրդեհի առաջացրած առաջացած ծխի հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 02:00-ին: Դիսկոտեկի սրահում դեպքի ժամանակ եղել է մոտ 700 մարդ, նրանք բոլորը տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Պարզվում են հրդեհի առաջացման պատճառները: