Հարավաֆրիկյան արգելոցում նկարահանել են տարածքի համար կռվող ռնգեղջյուրների պայքարը (տեսանյութ)

14:22 • 25.02.18

Հարավային Աֆրիկայի արգելոցներից մեկում տեսանկարահանվել է երկու ռնգեղջյուրի՝  տարածքի համար մղած կռիվը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, տեղեկացնում է Dailymail–ը:

Ֆիքսված կադրերում երևում է՝ ծանրաքաշ  կենդանիներն իրար հարվածում են եղջյուրներով՝ փորձելով վնասել մեկը մյուսին:

Արգելոցի աշխատակից Թիմ Բրաունը, որը տեսանյութի հեղինակն է, պատմել է, որ ռնգեղջյուրների միջև նման մենամարտերը հազվադեպ բնույթ են կրում ու շատ դաժան են: Նրա խոսքով՝ երբեմն նման կռիվների հետևանքով կենդանիները սատկում են: