Գիտնականները նշել են, թե որ մարզաձևն է օգնում դանդաղեցնել ծերացումը

20:36 • 10.03.18

Բիրմինգհեմի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետները պարզել են, թե ինչպես է հեծանիվ վարելն ազդում ծերացման գործընթացի վրա:

Ինչպես հաղորդում է Medical Xpress-ը, փորձ կատարելու համար նրանք 55-79 տարեկան 125 հեծանվորդի են հրավիրել: Տղամարդկանց (84 մարդ) խնդրել են 100 կմ տարածություն անցնել մինչև 6.5 ժամվա ընթացքում, իսկ կանանց (41 մարդ)՝ 60 կմ տարածություն 5.5 ժամում: Գիտափորձին մասնակցել են միայն չծխող մարդիկ, որոնց արյան ճնշումը նորմալ է: Նրանք որոշ լաբորատոր հետազոտույուններ են անցել, որոնց արդյունքները համեմատվել են կանոնավոր կերպով սպորտով չզբաղվող 57-80 տարեկան 75 մարդու, ինչպես նաև 20-36 տարեկան 55 երիտասարդի ցուցանիշների հետ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկապես ակտիվ մասնակիցները ուժի և մկանային զանգվածի կորուստ չեն ունեցել: Նրանց մոտ նաև տարիքի հետ չի ավելացել ճարպի և արյան մեջ խոլեստերինի քանակը: Տղամարդկանց մոտ պահպանվել է տեստոտերոնի բարձր ցուցանիշը:

 

Գիտնականները նշել են, թե որ մարզաձևն է օգնում դանդաղեցնել ծերացումը