Նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսը հեռուստատեսությամբ պատմել է Թրամփի հետ ինտիմ կապի մասին

11:09 • 26.03.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սեռական սկանդալների մեջ ներքաշված լինել: Playboy էրոտիկ ամսագրի մոդելներից մեկից՝ Քարեն ՄքԴուգալից հետո CBS հեռուստաալիքին Թրամփի հետ ինտիմ կապի մասին անկեղծ հարցազրույց է տվել նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսը:

Կրքոտ շիկահերը մանրամասնել է, որ Թրամփի հետ սեռական հարաբերություն է ունեցել մեկ անգամ և իր կամքով՝ փոխհամաձայնության արդյունքում:

«Իրականում ես չէի ցանկանում նրա հետ անկողին մտնել, սակայն չմերժեցի: Ես չասացի՝ ոչ: Բայց միևնույն ժամանակ ես ինձ զոհ չեմ համարում: Դա միանգամայն փոխհամաձայնության արդյունք է եղել»,-ասել է կինը:

Նրան նաև զարմացրել է Թրամփի պահվածքը, երբ հարաբերությունից հետո նա իրեն համեմատել է ավագ դստեր՝ Իվանկայի հետ ու ասել, որ Դենիելսը նրա պես գեղեցկուհի է:

Այնուհետև Դենիելսը պատմել է, որ երբ 2011թ. համաձայնել է սկանդալային պատմության հրապարակման իրավունքը վաճառել ամսագրերից մեկին, լուրջ սպառնալիք է ստացել Թրամփի մարդկանցից մեկից:

«Ես ավտոկայանատեղիում էի ու պատրաստվում էի փոքրիկ աղջկաս հետ մարզադահլիճ գնալ: Հանկարծ մի տղա ինձ մոտեցավ ու ասաց՝ «Թրամփին հանգիստ թող: Մոռացիր այդ պատմության մասին»: Հետո նա կռացավ, նայեց աղջկաս ու ասաց՝ «Որքան գեղեցիկ փոքրիկ է: Շատ ցավալի կլինի, եթե նրա մայրիկին ինչ-որ բան պատահի»: Դրանից հետո նա հեռացավ»,-պատմել է Դենիելսը:

Դերասանուհին ընդգծել է, որ այդ խոսքերն ընդունել է որպես ուղիղ սպառնալիք ու շատ է վախեցել:

Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ ինչու Դենիելսը չի դիմել ոստիկանություն, կինը պատասխանել է, որ պատճառը վախն էր:

Այնուհետ Դենիելսը պատմել է, որ 2018թ. համաձայնել է ստորագրել Թրամփի փաստաբաններից մեկի ներկայացրած հայտարարությունը՝ նշելով, որ իր ու նախագահի ինտիմ կապի մասին տեղեկությունը կեղծ է եղել:

«Ես այս կապը չեմ հերքում դրա դիմաց մեծ գումար ստանալու պատճառով: Ես այն հերքում եմ, քանի որ նման բան իրականում տեղի չի ունեցել»,-նշվել է հայտարարության տեքստում:

Դենիելսը պատմել է, որ ստորագրել է փաստաթուղթը, քանի որ վախեցած է եղել ու մտածել է, որ այլընտրանք չունի: