Գերմանիայում վաճառքի են հանվել որդերից պատրաստված բուրգերներ

12:39 • 22.04.18

Գերմանական Աախեն քաղաքի սուպերմարկետներում վաճառքի են հանվել ինքնատիպ բուրգերներ՝ պատրաստված միջատներից, մասնավորապես՝ որդերից, գրում է The Guardian-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ պրոթեիններով հարուստ ու շատ սննդարար որդերը հատուկ բուծվում են Նիդեռլանդներում:

Բուրգերները վաճառվում են հազարի տերևներով, սխտորով ու լոլիկով:

Բուրգերները համտեսողներից մեկը խոստովանել է, որ դրանք իրականում համեղ են ու մսային բուրգերի համար շատ լավ այլընտրանք:

«Որդային բուրգերների» արտադրությամբ զբաղվող Բորիս Օյզելը պատմել է, որ նախքան գործին ձեռնամուխ լինելը, ինքը գործընկերոջ հետ մի քանի տարի ուսումնասիրություններ է կատարել, այցելել է ասիական բազմաթիվ երկրներ, որտեղ միջատներով սնվելը բնական երևույթ է:

«Ամեն ինչ շատ հեշտ է, պետք է ստեղծել արտաքինից գեղեցիկ, միջատի առկայության մասին ակնարկ անգամ չանող, բայց միևնույն ժամանակ համեղ ու սննդարար սնունդ»,-ասել է Օյզելը:

 

Գերմանիայում վաճառքի են հանվել որդերից պատրաստված բուրգերներ