Ֆրանսիայում բացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը
Ֆրանսիայում բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լրագրողներին և ոլորտի մասնագետներին սպասվում է հարուստ և բազմազան ծրագիր՝ «Աստղային պատերազմների» նոր հատվածի պրեմիերայից մինչև Լարս ֆոն Թրիերի և Դևիդ Ռոբերտ Միտչելի ֆիլմեր:
2004 թվականից ի վեր փառատոնն առաջին անգամ կբացվի ոչ անգլալեզու կամ ֆրանսալեզու ֆիլմով, այլ՝ իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» իսպանալեզու ֆիլմով, որում հանդես են եկել Պենելոպա Կրուսը և Խավյեր Բարդեմը:
«Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ:
Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը։ Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։










