Գիտնականները պարզել են ձվի ամենօրյա սպառման օգտակարությունը

23:17 • 10.06.18

Ամերիկյան սննդի միության գիտնականները Nutrition 2018 համաժողովի շրջանակներում ներկայացվել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդյունքները, որոնցում բացահայտվում է տարատեսակ սննդամթերքների օգտակարությունն առողջության համար:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, ավելորդ քաշ ունեցող հիվանդների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ ձվի ամենօրյա կիրառումը 12 շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը՝ միևնույն ժամանակ չփոխելով խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Ինչպես նշվում է, արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորել օգնում է նաև պեկան տեսակի ընկույզը: Օրական 42 գրամ պեկան ընկույզ օգտագործելու պարագայում 4 շաբաթ անց նկատվում է օգտակարությունը: 

Գիտափորձին մասնակցել է 54-83 տարեկան 101 677 մարդ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ ցածր յուղայնության կաթնամթերքը կանխում է հաստաղու քաղցկեղի առաջացումը:

 

 

 

Գիտնականները պարզել են ձվի ամենօրյա սպառման օգտակարությունը