Ավստրալիայում բրոկոլիով սուրճ կմատուցվի՝ բնակչության մոտ վիտամինների պակասը լրացնելու համար
Ավստրալիայում հնարավոր կլինի արտասովոր սուրճ ըմպել. ըմպելիքի մեջ բրոկոլիի փոշի կավելացվի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սա ավստրալացի գիտնականների և սննդաբանների գաղափարն է. նրանց անհանգստացնում է այն փաստը, որ երկրի բնակչության միայն փոքր մասն է (ընդամենը 49 տոկոս) բավական բանջարեղեն, միրգ ու կանաչեղեն օգտագործում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բրոկոլիի փոշի կարելի է ավելացնել ոչ միայն սուրճի, այլ նաև մի շարք այլ ըմպելիքների և ջրալի ուտեստների մեջ: Բրոկոլին հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով ու մի շարք այլ օգտակար նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի և առողջության պահպանման համար:
«Երկու ճաշի գդալ բրոկոլիի փոշին համարժեք է մի չափաբաժին բանջարեղենին», - պարզաբանել է Գիտական և կիրառական հետազոտությունների պետական ասոցիացիայի գիտնական Մերիեն Ավգուստինը:
Նշվում է, որ սուրճի մեջ բրոկոլի ավելացնելու գաղափարը սկզբում կսկսեն կիրառել սրճարաններում և սննդի կետերում: Փորձագետների պնդմամբ՝ բրոկոլիի փոշին բացասաբար չի ազդի սուրճի համային որակի վրա, ինչպես կարող է շատերին թվալ:











