Նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերն ավելացվել են, ուսումնառությունից հետո արդեն 50 բժիշկ կուղեգրվի մարզեր. Ս. Սողոմոնյան (տեսանյութ)
Առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերի կտրուկ ավելացման ծրագրից մանրամասներ է ներկայացնում: Ըստ վարչության պետի՝ այս տարի ուսումնառությունից հետո արդեն նախկին 35 բժշկի փոխարեն 50 բժիշկ կուղեգրվի մարզեր: Ըստ Սողոմոնյանի՝ մրցույթով լավագույն արդյունքները ցույց տված դիմորդներն ընդունվում են նպատակային կլինիկական օրդինատուրա: «Մենք վճարում ենք նրանց ուսման վարձը և ուսումնառության ամբողջ ընթացքում նրանց կրթաթոշակ ենք տալիս ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով: Իսկ ապագա բժիշկների պարտավորությունը մեկն է՝ ուսումնառության ավարտից հետո մեկնել և 5 տարի աշխատել այն մարզային առողջապահական կազմակերպությունում, որտեղ նրանց կարիքը կա»,- ասաց նա:
-Պարո՛ն Սողոմոնյան, նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերը կտրուկ ավելացվել են՝ նախկին 35-ի փոխարեն հատկացվել է 50 տեղ: Կներկայացնե՞ք՝ ընդհանուր ինչ խնդիր է ծրագրի միջոցով լուծվում:
-Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս տարի առողջապահության նախարարի և ԿԳ նախարարի պայմանավորվածության շրջանակներում մեզ հատկացվող նպատակային օրդինատուրայի նախկին 35-ի փոխարեն այս տարի առաջին անգամ 50 տեղ ենք ստացել, ինչը նշանակում է, որ մենք լրացուցիչ 15 բժիշկ կունենանք, և նրանց ուսումնառության ավարտին ևս 15 բժիշկ մարզերում աշխատանքի կնշանակվեն: Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի գաղափարը հետևյալն է՝ պետությունը մարզային առողջապահական համակարգում ամենապահանջված մասնագիտություններով հետբուհական կրթություն է ապահովում բժիշկ մասնագետների համար՝ բյուջեի միջոցների հաշվին, և այդ ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով: Այսինքն՝ մենք բաց մրցույթ ենք հայտարարում Երևանի պետական բժշկական համալսարանում. դիմորդները դիմում են, և մրցույթի արդյունքում լավագույն արդյունքները ցույց տված դիմորդներն ընդունվում են նպատակային կլինօրդինատուրա: Մենք վճարում ենք ուսման վարձը և ուսումնառության ամբողջ ընթացքում նրանց կրթաթոշակ ենք տալիս այդ պահին ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով:
-Իսկ ի՞նչ պարտավորություններ են ստանում ապագա մասնագետները:
-Պարտավորությունը մեկն է՝ ուսումնառության ավարտից հետո մեկնել և 5 տարի աշխատել այն մարզային առողջապահական կազմակերպությունում, որտեղ այդ պահին այդ մասնագետի առավելագույն կարիք կա: Այսինքն՝ երբ որ ավարտում են, գալիս են Առողջապահության նախարարություն, մենք միասին թափուր աշխատատեղերից ընտրում ենք իրենց համար ամենանպատակահարմար բժշկական կենտրոնը, որտեղ նրանք պետք է աշխատեն, և նշանակում ենք կատարում. Նրանք մեկնում և 5 տարի մարզում աշխատում են: Ինչպես նաև մարզային իշխանությունների հետ մեկտեղ որոշակի խրախուսման փաթեթներ ենք առաջարկում, մասնավորապես՝ մարզերի մեծամասնությունը պատրաստակամություն է հայտնել, որ եթե այդ ուսանողները ոչ տեղաբնակ են, նրանց բնակարանային վարձի որոշակի փոխհատուցում անել, նույնիսկ կումունալ ծախսերի, ճանապարհային ծախսի որոշակի փոխհատուցում անել, այսինքն՝ որոշակի սոցիալական աջակցության փաթեթներ են տրամադրվում մարզային իշխանությունների կողմից, ինչն ավելի շահեկան է դարձնում այս ծրագրին անդամագրվելը: Նաև մեր ծրագիրը մի շատ էական առավելություն ունի՝ մենք երաշխավորված աշխատատեղ ենք ապահովում: Այսօր Բժշկական համալսարանի շատ շրջանավարտներ ուսումնառության ավարտին բախվում են աշխատանք ունենալու և աշխատանքի անցնելու խնդրին, և պարզվում է՝ իրենց մասնագիտությունը կա՛մ այդքան էլ պահանջարկ չունի, կա՛մ դժվար է գտնել այդ մասնագիտությամբ աշխատանք, և ստացվում է իրավիճակ, որ նրանք ունեն մասնագիտություն, դիպլոմ, սակայն տևական ժամանակ չեն կարողանում աշխատատեղ գտնել: Մեր ծրագիրը երաշխավորում է աշխատատեղ, և մեր յուրաքանչյուր շրջանավարտ պետական քննություններից 10 օր անց արդեն նշանակված է լինում աշխատանքի:
-Մշտապես մարզերում բժշկի պակաս կա. կարծում եք՝ այս ծրագրով հնարավո՞ր է լրացնել այդ բացը, և ընդհանրապես ունե՞ք վիճակագրություն, թե ինչքան բժշկի պակաս կա, և տեղաբաշխվածությունն ինչպիսի՞ն է Երևանում և մարզերում:
-Մենք առողջապահական մարդկային ներուժի խիստ անհավասարաչափ բաշխում ունենք Հայաստանի տարածքով, փոխարենը գերհագեցած աշխատաշուկա ունենք Երևանում, որտեղ ամեն 10 000 բնակչին ընկնող բժիշկների քանակը 55 է: Իսկ մարզային բուժհաստատություններում այդ ցուցանիշը 13-ից 18-ի միջակայքում է տատանվում: Փաստացի մոտ 3 անգամ ավելի շատ բժիշկներ կան Երևանում, քան մարզերում: Այս անհավասարաչափ բաշխման արդյունքում մարզերում թափուր բժշկական աշխատատեղեր ունենք: Նպատակային կլինօրդինատուրայի ծրագիրը երբ սկսեցինք 2012 թ-ին, մենք ունեինք շուրջ 500 թափուր աշխատատեղ մարզերում, այս պահի դրությամբ ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տվյալներով՝ մոտ 250 թափուր աշխատատեղ ունենք: Այսինքն՝ մեզ հաջողվել է տարբեր միջոցառումների արդյունքում, այդ թվում նաև նպատակային կլինօրդինատուրայի ծրագրով էականորեն նվազեցնել մարզային կադրային պահանջարկը: Սակայն, իհարկե, մենք դեռ զգալի անելիք ունենք, որովհետև 250 բժշկի պահանջարկը բավական մեծ թիվ է ՀՀ-ի համար: Նպատակային կլինօրդինատուրայի էֆեկտիվությունն ապացուցված է ոչ միայն ՀՀ-ի տվյալներով. այս ծրագիրն աշխարհի ավելի քան 70 երկիր կիրառում է, նպատակային կրթական ծրագրերը համարվում են հեռավոր գյուղական բնակավայրերում կադրային ապահովման խնդրի լուծման ամենաարդյունավետ ծրագրերից մեկը, և բոլոր այն երկրները, որոնք կարողացել են այս ծրագիրը կիրառել, էականորեն կարողացել են խնդրի վիճակի դրական բարելավման հասնել:
-Ասացիք՝ 5 տարի պարտադրվում է գնալ, մարզերում որպես բժիշկ աշխատել: Իսկ ունե՞ք տվյալներ՝ 5 տարին լրանալուն պես վերադառնո՞ւմ են, թե՞ շարունակում են աշխատել:
-Մենք շատ լավ ցուցանիշ ունենք, որի մասին ես հպարտությամբ բարձրաձայնում եմ ամեն առիթով: Այս տարի ուսումնասիրությունները հետևյալն են՝ մեր ծրագրի այն շրջանավարտները, որոնք արդեն իսկ ավարտել են իրենց պայմանագրային պարտավորությունները, նրանց մոտ 85 տոկոսը պայմանագրային պարտավորությունների ավարտից հետո չի լքել աշխատատեղը մարզում և շարունակում է աշխատել նույն աշխատավայրում: Սա նշանակում է, որ նրանք այդ 5 տարիների ընթացքում ինտեգրվել են այդ համայնքին, ինտեգրվել են այդ բուժհաստատության կոլեկտիվին, տարածաշրջանն իրենց համար հարազատ է դարձել, որոշներն այնտեղ ընտանիք են կազմել, տուն- տեղ են դրել: 85 տոկոսը նպատակային կրթական ծրագրերի մեջ ՀՀ-ում աննախադեպ բարձր ցուցանիշ է:
-Իսկ հաշվի առնելով, որ բժիշկները նորավարտ են, անմիջապես անցնելով մարզում աշխատանքի՝ փորձի պակասը խնդիր չի՞ առաջացնի:
-Նորավարտ բժիշկ՝ չի նշանակում «անգրագետ բժիշկ», նորավարտ բժիշկներ կան, որոնք կլինիկական օրդինատուրայի ավարտից հետո արդեն իսկ բավականին հմուտ մասնագետներ են լինում: Շատ անհատական է՝ կապված, թե կլինիկական օրդինատուրան ինչպիսի պայմաններում է անցել, ինչպիսի բազային գիտելիքների պաշար է ունեցել ուսանողն ավարտելիս: Քանի որ մեր ծրագրի մուտքը մրցութային է, ապա մենք փորձում ենք մրցույթի արդյունքում ամենաբարձր ավարտական բալեր ունեցող երեխաներին ներգրավել ծրագրում, այսինքն՝ մենք շատ ունենք մեր ծրագրում կարմիր դիպլոմով ավարտած երեխաներ, բարձր առաջադիմությամբ երեխաներ, և նրանց կլինիկական օրդինատուրայի ամբողջ ընթացքում Առողջապահության նախարարությունը հետևում է նրանց ուսմանը, առաջադիմությանը, նրանց պատրաստվածության մակարդակին, այսինքն՝ փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանք հնարավորինս պատրաստված մեկնեն մարզեր:
- Ասացիք, որ մարզերում բժշկի 250 աշխատատեղեր կան, իսկ կա՞ն հաշվարկներ, թե ինչքան ժամանակում նման ծրագրերով հնարավոր կլինի լրացնել ընդհանուր բացը:
-Եթե մեզ տարեկան հատկացվեր 100 տեղ նպատակային կլինօրդինատուրայի համար՝ մենք 7 տարվա մեջ ՀՀ բժիշկների ամբողջ կադրային պահանջարկը կբարելավեինք: Հույս ունենք, որ այս տարվա 50-ը չի մնա 50, մյուս տարի քանակը կավելացնենք, և մոտավորապես 7-8 տարվա մեջ ոչ միայն նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրով, այլ նաև խրախուսման այլ միջոցների օգնությամբ մենք կկարողանանք այդ 250 բժշկի թափուր կադրային պահանջարկի խնդիրը մարզերում լուծել:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Քաղաքականություն 12:19 • 19/11 Կշարունակեմ պայքարել ՀՀ-ի տարածքային ինքնիշխանության համար. լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Փալոունը՝ Բաքվում ցույցերի մասին Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։
-
Քաղաքականություն 13:09 • 19/11 Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով հաստատել է երկրի նոր միջուկային դոկտրինը, որը սահմանում է միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի նորացված պետական քաղաքականության հիմքերը, գրում է kommersant.ru-ն:
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 16:16 • 19/11 ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ
-
Իրադարձային 11:33 • 19/11 Ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում․ ԳՇ-ից մանրամասնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե հայտնի ըմբշամարտիկներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
12:06 • 19.11.24 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Սպորտ
-
23:39 • 19.11.24 Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում է
-
23:15 • 19.11.24 Նա չեմպիոն է․ «Ինտեր»-ի նախագահը՝ Մխիթարյանի մասին
-
22:26 • 19.11.24 Սպորտը քաղաքականությունից դուրս է․ Թիկնիզյանը՝ Պետրակովի մասին
Իրադարձային
-
09:12 • 20.11.24 Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է
-
08:22 • 20.11.24 Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար