Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ հայրենիք
Սիրիայի կառավարությունը կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ հայրենիք: Այդ մասին ասված է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սիրիայի կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել հեռանալ երկրից՝ պատերազմի և ահաբեկիչների գործողությունների պատճառով, վերադառնալ հայրենիք՝ ահաբեկիչների կողմից գրավված տարածքների մեծ մասի ազատագրումից հետո»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:
Ինչպես նշված է հայտարարությունում՝ Սիրիայի կառավարությունը հաստատում է, որ կրում է իր քաղաքացիների առողջության, անվտանգության և ամենօրյա կարիքները հոգալու համար պատասխանատվությունը:
Փաստաթղթում նաև նշվում է, որ այդ պատասխանատվությունը պետք է կրեն նաև միջազգային կազմակերպությունները:










