Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՔԾ. Ալիկ Սարգսյան

17:31 • 04.07.18

Ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՔԾ:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` հաստատելով, որ  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

«Հայտնել եմ, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը,  տևական ժամանակ է, իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում ինձանից, այսքանը, անուններ այս պահին չեմ հրապարակի: Մտեք իմ դրության մեջ»,-շեշտեց նախկին ոստիկանապետը:

Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ն ևս հաստատեց, որ Ալիկ Սարգսյանը  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, բայց այլ մանրամասներ չհայտնեց: