Ադրբեջանում մահափորձ է իրականացվել Գյանջայի քաղաքապետի դեմ, հարձակվողը ձերբակալվել է
Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ է իրականացվել, հայտնում է oxu.az-ը:
Նշվում է, որ Վելիևը ենթարկվել է զինված հարձակման: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է նրա թիկնապահը, իսկ պաշտոնյան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հարձակման փաստը հաստատել է Ադրբեջանի ՆԳՆ-ն:
Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարձակման քննությունը վերցրել է իր վերահսկողության տակ:
Վելիևը քաղաքի գործադիր իշխանության ղեկավարն է, ինչը հավասարազոր է քաղաքապետի պաշտոնին:










