Նեթանյահուն չեղարկել է Տաճարի լեռ նախարարների այցերի արգելքը
Իսրայելի խորհրդարանի անդամներն ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ կարող են այցելել Երուսաղեմի Տաճարի լեռ. համապատասխան նամակը երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղարկել է Քնեսեթի խոսնակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նեթանյահուն 2015 թվականի հոկտեմբերին արգելել է նախարարներին և խորհրդարանականներին բարձրանալ Տաճարի լեռ՝ պաղեստինցիներին բողոքի նոր ցույցերի առիթ չտալու համար:
«Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնին ուղղված նամակում Նեթանյահուն հայտնել է, որ Քնեսեթի անդամները կկարողանան երեք ամիսը մեկ բարձրանալ լեռ։ Նախարարները նույնպես կկարողանան այցելել լեռ»,- ասված է Երկրորդ իսրայելական հեռուստաալիքի հաղորդագրությունում:










