Մենությունը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան. գիտնականներ
Մենությունը կարող է կրճատել մարդու կյանքը և անգամ հանգեցնել վաղաժամ մահվան։ Նման եզրակացության են եկել Մինեսոտայի համալսարանի գիտնականները, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Սրտի ամերիկյան ասոցիացիային։
Հետազոտողները պարզել են, որ սոցիալական մեկուսացումն արագացնում է ուղեղի և այլ օրգանների «սպառումը» և մեծացնում մահվան հավանականությունը միանգամից 50-70 տոկոսով։
Ըստ վիճակագրության՝ միայնակ մարդիկ մահանում են 3,5 անգամ ավելի հաճախ, քան մյուսները։
Գիտնականները համոզված են, որ մոտ մարդկանց բացակայությունը կյանքում ավելի շատ է վնասում օրգանիզմին, քան ալկոհոլն ու ծխախոտը։










