Մոսկվայում բետոնախառնիչ մեքենան բախվել է կայանված ավտոմեքենաներին և շուռ եկել (տեսանյութեր)

14:27 • 04.07.18

Մոսկվայի Պեչատնիկի թաղամասում այսօր բետոնախառնիչ մեքենան բախվել է կայանված ավտոմեքենաներին ու շուռ եկել: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:

Ինչպես նշում է «360» հեռուստաալիքը, բետոնախառնիչ մեքենայի վարորդը քնով է անցել ղեկին: Ընդհանուր առմամբ, վնասվել է 10 ավտոմեքենա, մի քանիսը ենթակա չեն վերականգնման:

РБК-ի տվյալների համաձայն՝ ամբողջությամբ արգելափակվել է երթևեկությունը Պոլբինի փողոցում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: ՃՏՊ-ի պատճառները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները: