Մալայզիայի նախկին վարչապետը, որի տներից 273 մլն դոլարի զարդ, պայուսակ ու կանխիկ գումար էր առգրավվել, դատարանում հերքել է իր մեղքը (լուսանկարներ)

13:31 • 04.07.18

Մալայզիայում երեքշաբթի ձերբակալված նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի դեմ վստահության, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացվել:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Նաջիբը դատարանում հայտարարել է, որ ինքն անմեղ է ու մտադիր է դատական գործընթացի շրջանակում ապացուցել դա:

Հայտնի է, որ նախկին վարչապետի դեմ ներկայացված մեղադրանքները կապված են 1MDB պետական ներդրումային հիմնադրամից միլիարդավոր դոլարների յուրացման շուրջ կոռուպցիոն սկանդալի հետ: Նշվում է, որ Նաջիբը եղել է տվյալ հիմնադրամի ստեղծողն ու ղեկավարը:

Միլիարդների յուրացման գործով Նաջիբի ձերբակալությունը սպասվում էր արդեն մի քանի շաբաթ:

Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնադրամի միջոցների յուրացման գործով հետաքննությունը սկսվել էր 2011թ.: Հետո այն կարճվել էր ու նորից բացվել 2015թ.: Սակայն վերջերս կայացած ընտրություններից հետո, երբ Նաջիբի թիմի փոխարեն իշխանության եկավ մեկ այլ քաղաքական ուժ, հետաքննությունը վերսկսվել է՝ նոր թափ առնելով:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Նաջիբին պատկանող տներում խուզարկություններ են անցկացվել, ինչի արդյունքում ոստիկանությունն առգրավել է ավելի քան 273 մլն դոլարի զարդեղեն, պայուսակ ու կանխիկ գումար: Հատկանշական է, որ բռնագրավված իրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 273 մլն դոլարը՝ չնայած, որ վարչապետ եղած ժամանակ Նաջիբի աշխատավարձը կազմել է ամսական 5.670 դոլար:

Բացի այդ, Նաջիբի բանկային հաշիվներին հայտնաբերվել են 1MDB հիմնադրամի հաշվեհամարներից փոխանցված զգալի միջոցներ:

 

Police officers smile as they display photos of items from the raid during a news conference in Kuala Lumpur, Malaysia on Wednesday

Malaysian police say the raids on properties linked to the former prime minister led to the biggest property seizure in the country's history

Boxes containing confiscated items are put inside a police truck in Kuala Lumpur

Police prepare to load confiscated items into a truck in Kuala Lumpur. A label showing a luxury handbag can be seen printed on two of the orange boxes    Police prepare to load confiscated items into a truck in Kuala Lumpur. A label showing a luxury handbag can be seen printed on one of the orange boxes