Չարենցավանի դատարանից փախուստի է դիմել ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավորը. Shamshyan.com

09:14 • 04.07.18

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել կալանավոր՝ 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել ՀՀ քր .օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։

Կայքի տեղեկություններով՝ նա փախել է դատարանի՝ կալանավորների համար նախատեսված խցից։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։