Պուտինը բարձրացրել է վարորդական վկայականի և արտասահմանյան անձնագրերի համար մաքսատուրքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր նմուշի մի շարք փաստաթղթերի տրամադրման համար գործող պետական մաքսատուրքերն ավելացնելու մասին դաշնային օրենք է ստորագրել: Համապատասխան հրամանը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում, գրում է lenta.ru-ն:
Մասնավորապես՝ ազգային վարորդական վկայականի պետական մաքսատուրքը 2 հազար ռուբլուց կդառնա 3 հազար ռուբլի: Տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող արտասահմանյան անձնագիրը ներկայիս 3,5 հազար ռուբլու փոխարեն կարժենա 5 հազար ռուբլի:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հայտնել էր, որ պետական մաքսատուրքերի ավելացումը թույլ կտա մասամբ փոխհատուցել նոր սերնդի փաստաթղթերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման համար դաշնային բյուջեի ծախսերը:










