Siri-ն ընդհատել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին՝ արձագանքելով «Սիրիա» բառին (տեսանյութ)
Siri ձայնային օգնականն ընդհատել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը՝ արձագանքելով «Սիրիա» բառին:
Ինչպես նշում է «РИА Новости»-ն, միջադեպը տեղի է ունեցել երկրի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնի ելույթի ժամանակ: Նախարարը հիշատակել է Սիրիան՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսելու ժամանակ:
«Ահա թե ինչ եմ գտել համացանցում «Սիրիա» հարցման արդյունքում: Սիրիական ժողովրդավարական բանակ, որին աջակցում է...», - անմիջապես արձագանքել է Siri-ն նախարարի սմարթֆոնում:
Ուիլյամսոնը ծիծաղել ու նշել է, որ մարդուն հազվադեպ է ընդհատում նրա բջջային հեռախոսը: Նախարարը դրել է հեռախոսը գրպանն ու շարունակել իր խոսքը, երբ դահլիճում դադարել են ծիծաղել:










