Լրատվամիջոցները քաղցկեղից տառապող Աբիդալին մեղադրել են սև շուկայից օրգաններ գնելու մեջ
Իսպանական լրատվամիջոցները քաղցկեղից տառապող «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալին և ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսսելին սև շուկայում օրգաններ գնելու մեջ:
Ինչպես պնդում է El Confidencial պարբերականը, ֆուտբոլիստին փոխպատվաստված երիկամը ակումբը ձեռք է բերել սև շուկայից:
«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով մեղադրանքը: 38-ամյա ֆրանսիացին իր Twitter-ում ևս տեսագրություն է հրապարակել, որտեղ հերքում է այդ փաստը:
Ֆուտբոլիստի մոտ քաղցկեղ հայտնաբերվել էր 2008թ-ին պլանային բուժզզնության ընթացքում: Ֆրանսիացուն հրատապ փոխպատվաստում են իրականացրել, քանի որ ուռուցքը չարորակ է եղել:
Ֆուտբոլիստը կարողացել է վերսկսել կարերան և խաղադաշտ վերադառնալ միայն 2013թ-ին:










