«Ծնունդդ շնորհավոր, Ամերիկա». Թրամփը Twitter-ում շնորհավորել է ամերիկացիներին Անկախության տոնի առթիվ (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհավորել է ամերիկացիներին Անկախության օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի 4-ին:
«Ծնունդդ շնորհավոր, Ամերիկա», - գրել է Թրամփն ու լուսանկարներ կցել գրառմանը, որոնցում նա իր կին Մելանյայի հետ հրավառություն է դիտում ու մասնակցում տոնակատարություններին:
Անկախության օրը գլխավոր պետական տոնն է ԱՄՆ-ում: Այն նշվում է 1776 թվականին Անկախության հռչակագրի ընդունման պատվին, որը սկիզբ դրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությանը որպես պետություն:














