Թրամփը հայտնել է մոտ ապագայում ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի ստեղծման մասին

10:02 • 05.07.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ռազմատիեզերական ուժերը որպես երկրի զինված ուժերի լիարժեք տեսակ կարող են ձևավորվել մոտ ժամանակներս: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

«Մոտ ապագայում մեզ մոտ կարող են ռազմատիեզերական ուժեր հայտնվել: Բոլորը շատ մեծ ոգևորությամբ են դրան վերաբերում», - ասել է նախագահը՝ ելույթ ունենալով զինվորականների ու նրանց ընտանիքների անդամների առաջ՝ ԱՄՆ անկախության 242-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Հիշեցնենք, որ մարտին Թրամփը հայտարարել էր, որ երկրում հնարավոր է հայտնվեն տիեզերական զորքեր, իսկ հունիսին նա հանձնարարել է երկրի ռազմական գերատեսչությանն անմիջապես սկել ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի ձևավորումը: