Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել

18:04 • 07.07.18

Հուլիսի 7-ին՝ ժամը 10:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:02-ին, մարվել՝ 11:55-ին։ Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 70 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: