Ֆրանսիայի Նանտ քաղաքում ցուցարարներն այրել են ավելի քան 50 մեքենա. լրատվամիջոցներ (տեսանյութ)

11:24 • 07.07.18

Ֆրանսիայի Նանտ քաղաքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են զանգվածային անկարգությունները, քաղաքի տարբեր հատվածներում ցուցարարներն այրել են ավելի քան 50 մեքենա, հայտնում է echo.msk.ru-ն։

Հայտնի է, որ խռովությունները սկսվել են այն բանից հետո, երբ Նանտում ոստիկանը ձերբակալության ժամանակ կրակոցով սպանել է քաղաքացու։

Տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնաս է հասցվել մի շարք խանութների, բենզալցակայանի կետի, ցուցարարները կրակի են տվել նաև Լեոնարդո դա Վինչիի լիցեյի շքամուտքը։ Աղբյուրը նշում է, որ տեղի ունեցածի պատճառով քիչ է մնացել մահանար մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ անչափահաս երեխա։

Բողոքի ակցիաների մասնակիցները հստակ պահանջներ չունեն։ Երբեմն քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել «Ոստիկանները տականք են» գրությունների։

 

Fifty-two cars were torched overnight in Nantes, including the mayor's personal vehicle, and eight buildings were damaged by fire or vandalism. (Photo: @AFP/Twitter)