Որքան թոշակ է ստանում Գորբաչովն ու ինչ իրավունքներ է ստացել պաշտոնաթող լինելուց հետո․ ռուսական կայքի անդրադարձը

13:43 • 07.07.18

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ստանում է 739.000 ռուբլի թոշակ, ինչը համարժեք է մոտ 13.000 ԱՄՆ դոլարին, այս մասին գրում է stolica-s.su-ն։

Հայտնի է, որ այժմ Գերմանիայում բնակվող Գորբաչովը շարունակում է թոշակ ստանալ Ռուսաստանից՝ որպես ԽՍՀՄ նախկին նախագահ։

Աղբյուրը նշում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Գորբաչովի թոշակը կազմել է 4.000 ռուբլի։ 1990-ականների սկզբին այդ թիվը նախագահական աշխատավարձի չափ է եղել։ 1994 թվականից ի վեր նրան թոշակ է նշանակվել 40 նվազագույն աշխատավարձի չափով, որն էլ նա ստանում է մինչ օրս։

Բացի այդ՝ հրաժարականից հետո Գորբաչովը ցմահ իրավունք է ստացել անհատույց օգտվելու մերձմոսկովյան ամառանոցից ու «Վոլգա» մեքենայից։
 
Այդ ամենից զատ՝ Գորբաչովն ունի սպասարկող անձնակազմ, վարորդ, թիկնապահներ, անվճար բուժօգնություն ստանալու իրավունք, որից օգտվում են նաև նրա ընտանիքի բոլոր անդամները։