Ռուսաստանում հարբած տղամարդը խնդրել է ոստիկաններին ձերբակալել իրեն՝ հայտնելով, որ ցանկանում է սպանել իր կնոջը

14:40 • 07.07.18

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի բնակիչը խնդրել է ոստիկաններին ձերբակալել իրեն ու տանել ոստիկանական բաժանմունք, քանի որ ինքը ցանկանում է սպանել իր կնոջը, գրում է lenta.ru-ն։

Հայտնի է, որ ոստիկանություն ահազանգած տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։

Ավելի ուշ ոստիկանություն է զանգահարել նրա կինը և հաստատել, որ ամուսինը դանակը ձեռքին սպառնացել է սպանել իրեն։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կատարել են հարբած քաղաքացու խնդրանքն ու նրան բերման ենթարկել։

Այժմ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ սպանության սպառնալիքի մեղադրանքով։