Իտալիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց կինը
Իտալական Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում կյանքից հեռացել է Ջուզեպինա Պրոջետոն՝ Եվրոպայի ամենատարեց կինը: Այս մասին հայտնում է ANSA-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ կինն ապրել է 116 տարի և 37 օր: Նա նաև եղել է աշխարհի երկրորդ ամենատարեց մարդը՝ ճապոնուհի Չիխո Միկայոյից հետո, որը 117 տարեկան է:
Նշվում է, որ Պրոջետոն ծնվել է Սարդինիայում, իսկ 1960-ական թվականներից նա իր որդու՝ Ռենատո Ֆրաուի հետ տեղափոխվել է Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող գյուղերից մեկը: Կնոջ որդին մահացել է 39 տարեկանում՝ փորձելով փրկել գետում խեղդվող մարդուն:










