Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է 29 չվերթ

13:10 • 08.07.18

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել ու հետաձգվել է 29 չվերթ, հայտնում է gazeta.ru-ն:

Մասնավորապես՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ ու չեղարկվել 4, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է, որ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է անձրև, ուժեղ քամի ու ամրոպ:

Հայտնի է, որ Հիդրոմետկենտրոնը հուլիսի 8-ին Մոսկվայի շրջանի համար վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել: