Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան և այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը

14:21 • 08.07.18

Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան և խորհրդային այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, միջադեպի հետևանքով վնասվել է Գրիգորյանցի ոտքը: Վարորդը դիմել է փախուստի:

Սերգեյ Գրիգորյանցը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ միջադեպը կարող էր կազմակերպված լինել:

77-ամյա Գրիգորյանցը նշել է, որ պատահարը և վնասվածքը կխանգարեն երեք նոր գրքերի վրա իր աշխատանքին: Գրքերից մեկը մասնավորապես պատմում է այն մասին, թե ինչպես են Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) աշխատակիցները ժամանակակից Ռուսաստանում եկել իշխանության:

1975 թվականին Սերգեյ Գրիգորյանցը ձերբակալվել է Պետական անվտանգության կոմիտեի կողմից և դատապարտվել 5 տարվա ազատազրկման հակախորհրդային քարոզչության համար: Ազատ արձակվելուց հետո՝ 1982-1983 թվականներին, տարածում էր տեղեկատվություն ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտումների մասին: 1983 թվականին կրկին ձերբակալվել է և դատապարտվել յոթ տարա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում իր իրավապաշտպան գործունեության համար: