ԶԼՄ-ները հայտնել են Վարշավայում բեռնային համալիրում թունավոր նյութերի արտահոսքի մասին
Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանի գլխավոր բեռնային համալիրում տեղի է ունեցել թունավոր նյութերի արտահոսք: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին:
«Վարշավայի գլխավոր բեռնային համալիրում տեղի է ունեցել թունավոր նյութերի արտահոսք: Տարհանվել է 11 մարդ»,- ասված է RMF FM ռադիոկայանի հաղորդագրությունում:
Չորս մարդ բժիշկների հսկողության տակ է: Նրանք հայտնել են գլխացավի և սրտխառնոցի մասին: Այժմ մասնագետների խումբը հետազոտում է տարածքը և թունավոր նյութերը:










