Հայերի և հրեաների ցեղասպանություններից հետո Եվրոպան իրավունք չունի բարոյականությունից խոսելու. հրեա գործիչ (տեսանյութ)

22:21 • 09.07.18

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվել է հուլիսի 8-ին, հրեա հասարակական գործիչ Յակով Քեդմին, խոսելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) Ռուսաստանի մասնակցությանը, մատնացույց է արել հրեա և հայ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունները:

Հաղորդման ժամանակ քննարկվելիս է եղել ԵԱՀԿ ընդունած բանաձևը «Ռուսաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների մասին»:

«Կարծո՞ւմ եք՝ ԵԱՀԿ բանաձևերը հիմվում են արդարություն գտնելու վրա: Եվրոպան կորցրել է ինչ-որ բանի մասին խոսելու բարոյական իրավունքը: Երկու համաշխարհային պատերազմ, երկու Ցեղասպանություն՝ հայերի և հրեաների, հանցագործությունները Հնդկաչինում, Ալժիրում: Եվ դուք կարծում եք, որ նրանք բարոյականություն ունե՞ն»,- հայտարարել է Քեդմին:

Վերջինիս ելույթն այս հարցի շուրջ կարելի է լսել 42-րդ րոպեից: