Պարտքը կուտակային առումով տարբեր կառավարական շենքերին է պատկանում և մեկ ապրանքագիր չէ. Կրիստիան Լըֆեն՝ Կառավարության՝ «Վեոլիա ջրի» պարտքի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեն թյուր է համարում կարծիքը, թե իր ընկերությունը կաշկանդված է եղել՝ Կառավարությունից պահանջելու ջրի դիմաց կուտակված պարտքը: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ջանացել են պարտքերը պարտատիրոջից գանձել: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ իրականում պարտքը կուտակային առումով տարբեր կառավարական շենքերին է պատկանում, և մեկ ապրանքագիր չէ:
«Դա ամիսներ ու տարիներ շարունակ կուտակային գումար է: Կարող եմ հաստատել, որ յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը, որը մենք կարողացել ենք հասութագրել մեր պայմանագրի գործունեության սկզբից, մենք երբեք չենք վարանել պարտքեր հավաքագրել՝ անկախ նրանց, թե ով է պարտատերը՝ կառավարություն, թե պարզապես սովորական բաժանորդ»,- ասաց նա:
Կրիստիան Լըֆեն վստահեցրեց՝ իրենք կիրառել են բոլոր հնարավորությունները, որոնք տեղավորվում են ՀՀ օրենքի դաշտում: Նա վստահեցրեց՝ վաղ, թե ուշ բոլոր պարտքերը կմարվեն. «Բոլոր լեգալ միջոցներն օգտագործել եմ, բայց ես, ցավոք սրտի, ոստիկանական գործառույթներ չեմ կարող անել, անում եմ այն, ինչ կարող եմ օրենքով: Ես չեմ ժամանել Հայաստան ֆրանսիական ժանդարմներով, բայց բոլոր եղած լծակները, որը թույլ է տվել հայկական օրենքը, օգտագործել եմ, որպեսզի կարողանամ պարտքերը հավաքագրել: Ի վերջո, ուշ, թե շուտ այն բոլոր օբյեկտները, որոնք ինձ պարտք են ջրի դիմաց, վճարելու են»,- շարունակեց Կրիստիան Լըֆեն:
Հարցին՝ եղել են դեպքեր, որ դիմել եք իրավապահ մարմիններին՝ Կառավարությունից պարտքը գանձելու համար դիմել, «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը պատասխանեց. «Մենք յուրաքանչյուր խնդրահարույց դեպքով, անպայման, դիմում ենք իրավապահ համակարգին: Կարող եմ ասել, որ մենք հսկայական գումարներ այդ միջոցով կարողացել ենք գանձել: Ցանկացած տիպի պարտքեր՝ տարբեր տիպի բաժանորդներից՝ ազգաբնակչություն, թե իրավաբանական անձ, մենք այդ լծակներն օգտագործել ենք, ինչը բավականաչափ արդյունավետ է եղել»:
Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ կառավարական առանձնատները 54 միլիոն դրամ են պարտք, ապա այդ թիվը հերքվեց:










