Բագրատաշենի ոստիկանները հայտնաբերել են Վրաստանի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով 16 տարի հետախուզվողին

09:55 • 09.07.18

Հուլիսի 7-ին` ժամը 13.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2002թ. հուլիսի 10-ից հետախուզվում էր Վրաստանի Վակե-Սաբուրտալինսկի ՆԳԲ կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /խարդախություն/: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: