Հաղթանակ կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել. Shamshyan.com

12:28 • 09.07.18

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում,  կնոջ դի է հայտնաբերվել: Այս մասին ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի: Փրկարարները դին մեծ դժվարությամբ դուրս բերեցին ձորից ու դեպքի վայր ժամանած դատաբժիշկը զննում է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ իրեր, որոնք, ըստ վարկածի, հնարավոր է պատկանեն մահացածին: