Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, Սինձո Աբեն ստիպված է եղել չեղարկել Եվրոպա այցը

13:23 • 09.07.18

Ճապոնիայում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, ինչի պատճառով երկրի վարչապետ Սինձո Աբեն ստիպված է եղել չեղարկել Եվրոպա ու Մերձավոր Արևելք այցը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


NHK հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 109-ի, ևս 79-ն անհայտ կորած է համարվում, տուժածներից երեքի վիճակը ծանր է գնահատվում։


Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Աբեն պատրաստվում էր Բրյուսել այցելել Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու համար, ինչպես նաև պատրաստվում էր մեկնել Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։ Դրա փոխարեն Աբեն մտադիր է երկրի տուժած շրջաններ այցելել։

 

Картинки по запросу Число жертв наводнений и оползней в Японии продолжает расти