Թաիլանդի քարանձավներից մեկից դուրս է բերվել արդեն 5-րդ երեխան (լուսանկարներ)
Թաիլանդի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում հունիսի 23-ից թակարդված երեխաներից 5-րդն է արդեն դուրս բերվել, հայտնում է Daily Mail-ը:
Մինչդեռ Thai PBS հեռուստաալիքը հաղորդում է, որ երեխաների հաջորդ խումբը կարող է դուրս բերվել առաջիկա ժամերի ընթացքում:
Նախօրեին իրականացված գործողության արդյունքում ապահով դուրս էր բերվել 4 երեխա, ինչից հետո քարանձավում էր մնացել 8 երեխա ու նրանց մարզիչը:
Հայտնի է, որ այսօրվա փրկարարական գործողությունը կարող է տևել 8-11 ժամ:
Հիշեցնենք, որ դուրսբերված երեխաներն արդեն տեղափոխվել են քարանձավներից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, որտեղ պատրաստվել են բոլոր պայմանները քարանձավում երկու շաբաթ անցկացնելուց հետո անհրաժեշտ վերականգնման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 13 ջրասուզորդներից ու 5 հմուտ ռազմական լողորդներից բաղկացած թիմը մտել է տեղատարափ անձրևների հետևանքով մասամբ հեղեղված քարանձավ՝ նպատակ ունենալով հասնել դրա հեռավոր հատվածներում գտնվող 11-16 տարեկան երեխաներին:

















