Երևանում  69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր վրա

11:57 • 09.07.18

Այսօր Երևանում քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր վրա:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանությունն  ահազանգ է ստացել, որ  Արամի փողոցի 48 շենքի բնակարաններից մեկում մի տղամարդ կրակել է իր վրա:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանությունը գործած անձը 1949 թվականին ծնված Նիկոլայ Գաբրիելյանն է»,-հայտնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզվում է, կատարվում է քննություն:

Նշենք, որ Նիկոլայ Գաբրիելյանը(Գազի Կոլյա)  Ճվճըվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի աներն է:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Գաբրիելյանի երկու թոռը մեղադրյալ են: Նրանցից մեկը՝ Սերժ Վարդանյանը մեղադրվում է կողոպուտ կատարելու և մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու մեջ։

Մյուս թոռը՝ Սարգիս Վարդանյանը մեղադրյալ է հունվարի 8-ին տեղի ունեցած մահվան ելքով վթարի մեջ, որի հետևանքով մահացել է ՃՈ երկու ծառայող: