Կրեմլում շփոթել են երկու հայտնի Սիմոնյանների հեռախոսահամարները

15:07 • 09.07.18

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները՝  Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի փոխարեն զանգահարելով Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այդ մասին իր Twitter-յան էջում տեղեկացրել է Մարգարիտա Սիմոնյանը։


«Զանգահարեց բջջայինս։ Կանացի ձայն.

-Բարի օր, դա Սիմոնյա՞նն է։

-Այո։

-Նախագահի աշխատակազմից է։ Միացնում եմ...

Տղամարդու ձայն.

-Բարև Ձեզ, Նիկիտա Պալիչ, թանկագինս»,- անսպասելի զանգի մասին գրել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը։