Թրամփը տեսանյութ է հրապարակել, որում ծաղրել է իր հաղթանակին չհավատացողներին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի իր Twitter-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում ծաղրել է նրանց, ովքեր չէին հավատում ընտրություններում իր հաղթանակին:
2,5 րոպե տևողությամբ տեսանյութը սկսվում է ձայնագրությամբ, որում Թրամփը հայտարարում է նախագահ առաջադրվելու մտադրության մասին: Այնուհետև հետևում են տարբեր մարդկանց բազմաթիվ ելույթներից հատվածներ, որոնք պնդում են, որ Թրամփը երբեք չի դառնա նախագահ: Նրանց թվում է նախընտրական արշավում իր հակառակորդներից մեկը՝ Բեռնի Սանդերսը, տարբեր հաղորդավարներ և նրանց հյուրերը, քաղաքական մեկնաբաններ և լրագրողներ:
Այնուհետև ցուցադրվում է CNN-ի եթերի հատվածն ընտրությունների օրը, որում երևում է, թե ինչպես է աճում Թրամփի օգտին քվեարկածների թիվը։
«Այդ ժամանակ նրանք պարզապես չհասկացան դա: Հիմա արդեն հասկանում են»,- տեսանյութը մեկնաբանել է Թրամփը:
They just didn't get it, but they do now! pic.twitter.com/9T50NupkDy
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 8, 2018










