Կրկնաքվեարկությունը բացառելու համար մատնահետքերի միասնական տվյալների բազա հավաքելն անիրագործելի է. Դանիել Իոաննիսյան
Կրկնաքվեարկությունը բացառելու համար մատնահետքերի միասնական տվյալների բազա հավաքելն անիրագործելի է՝ հաշվի առնելով, որ մեկ տարում են նախատեսվում ընտրությունները: ԱԺ-ի հանձնախմբի հետ քննարկմանը ներկայացնելով առաջարկները՝ ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա՝ լավագույնը կլիներ ստեղծել այն տարբերակը, որ նախապես համակարգում կհավաքագրեր քաղաքացու մատնահետքերը, և երբ քաղաքացին գրանցվում է ընտրական տեղամասում և հաստատվում է, որ այդ մարդու մատնահետքն է, այլ մարդ չի փորձում այդ ընտրողի փոխարեն ընտրել:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ողջամիտ սցենարն ընտրողների մատնահետքով ID քարտեր բաժանելն էր, որից այս պահին ունի 970 000 մարդ, որից միայն 200 000-ին մոտ մարդկանցից է հավաքագրվել բոլոր տասը մատները, մնացածը ID քարտերի վրա երկու մատնահետքն է հավաքագրվել:
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ բավական խնդիր կա այս պահին ID քարտերի տրամադրման հետ, քանի որ այդ կազմակերպության հետ պայմանագիրը վերջացել է և պատվեր տալով՝ երկար ժամանակ է պահանջում: «Այս պահին գնալ անձնագրային բաժանմունք և ID քարտ ուզել կտրամադրեն, եթե հիմնավորեք, որ իրոք պետք է, որովհետև դեֆիցիտ կա արդեն մի քանի ամիս շարունակ»,-ասաց նա:
Ըստ հանձնաժողովի քարտուղարի՝ պրոցեսը որակյալ իրականացնելու համար մեկ տարին վստահաբար բավարար չէ:
Աժ հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նկատեց, թե փաստորեն նրանք ընդունեցին, որ նախկին ԸՕ-ի մշակման ընթացքում, որ մատների թանաքոտման համակարգի դժվարություններ կան, որպեսզի ստեղծվի միասնական համակարգ, այլևս չեղարկվում է:
«Տրամաբանորեն եկել եք, հանգել նրան, ինչ մենք մեկուկես տարի առաջ քննարկում էինք ԸՕ-ի մշակման ժամանակ»,-ասաց նա:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դրանով հանդերձ կրկնաքվեարակությունը կանխարգելող այլ մեխանիզմներ լինելու, են և այս պահին որոշները հանձնաժողովի քննարկման տիրույթում են:










