Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևանի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ է նշանակել
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ է նշանակել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը:
«Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության մայոր Տիգրան Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնին»,-ասաց Ջանոյանը:
Հարցին, թե մինչ այդ ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում Տիգրան Ավետիսյանը, ոստիկանությունից հայտնեցին, որ Ավետիսյանը մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության էրեբունու բաժնի ծառայության գծով տեղակալի պաշտոնը:










