Չինաստանը Սիրիային, Հորդանանին և Եմենին 600 մլն յուան կտրամադրի որպես մարդասիրական օգնություն

14:12 • 10.07.18

Չինաստանը Սիրիային, Հորդանանին և Եմենին 600 միլիոն յուան (90,6 միլիոն դոլար) կտրամադրի որպես մարդասիրական օգնություն: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չինաստանը Սիրիայի, Հորդանանի և Եմենի ժողովուրդներին 600 միլիոն յուան կտրամադրի որպես մարդասիրական օգնություն»,- ասել է Սի Ձինփինը Պեկինում արաբաչինական համագործակցության ֆորումի ԱԳ նախարարների 8-րդ հանդիպման բացման արարողության ժամանակ:


Այլ մանրամասներ չեն նշվում։