Չինաստանում հարյուրավոր պաշտոնյաներ են ձերբակալվել բնությունն աղտոտելու համար
Չինաստանում դատարանը դատավճիռ է կայացրել հարյուրավոր պաշտոնյաների նկատմամբ, որոնք ոչ պատշաճ կերպով են կատարել էկոլոգիական ստուգումները:
Ընդհանուր առմամբ 10 շրջաններից պատասխանատվության է ներգրավվել 4305 պաշտոնյա խախտումը կարգավորելու անհնարինության համար, գրում է Reuters-ը:
Նրանցից մի քանիսը ենթարկվել են տուգանքի, մի քանիսը՝ ազատազրկման ժամկետների:
Ընդհանուր առմամբ կրկին ստուգվել է 28076 խախտում և արձանագրվել է 77,13 միլիոն դոլարի տուգանք, 464 պաշտոնյա ստացել է վարչական կամ քրեական ազատազրկում:
Այս տարվա վերջին կառավարական վերստուգիչ մարմինները կրկին ուսումնասիրել են հազարավոր խախտումներ, որոնք հայտնաբերվել էին անցած տարվա աուդիտի ժամանակ: Նրանք հաստատել են, որ խախտումների մեծ մասը մինչև հիմա անհրաժեշտ կերպով չի կարգավորվել:










