Գերմանիայում արգելվել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հանդես եկող թուրք բայքերների ակումբի գործունեությունը

21:12 • 10.07.18

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Osmanen Germania թուրք ազգայնական բայքերների գործունեությունը, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավոր գործունեություն ծավալելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեհոֆերը երեքշաբթի հայտաարարել է, որ բայքերների գործունեությունը հակասում է օրենքին և սպառնալիք է ներկայացնում հասարակության համար:     

Ենթադրվում է, որ Osmanen Germania բայքերների և բռնցքամարտի ակումբը գումար և հրահանգներ է ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վստահված անձ հանդիսացող Մեթին Քյուլյունքից՝ Գերմանիայում քրդերին և Էրդողանի հակառակորդներին հետապնդելու համար:

Հայտնի է, որ 2016 թվականին Osmanen Germania ակումբի անդամները Մեթին Քյուլյունքի հրամանով մասնակցել են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին: