Մոսկվայում կալանավորել են BBC-ի լրագրողին թալանած հայերին
Մոսկվայի Տագանսկի դատարանը BBC-ի լրագրողի կողոպտման համար կասկածվող երկու անձի կալանավորելու որոշում է կայացրել: Ինչպես «Интерфакс»-ին հայտնել է դատարանի քարտուղար Յուլյա Սուխինինան, Արամայիս Բադալյանը և Լենդրուշ Սեդրակյանը կալանքի տակ կգտնվեն 2 ամիս:
Ուրբաթ ոստիկանությունը հաղորդում է ստացել բրիտանացի լրագրողից: Նա պատմել է, որ տաքսի է նստել, որի վարորդն իրեն սուրճ է առաջարկել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ լրագրողն ուշքի է եկել «Դինամո» մետրոկայարանի մոտ՝ առանց բջջային հեռախոսի և բանկային քարտերի: Ավելի ուշ նրա քարտից կանխիկացվել է ավելի քան 500 ֆունտ սթերլինգ:
Ոստիկանները ձերբակալել են կասկածյալներին Վոլգոգրադսկի պողոտայում: Տղամարդիկ խոստովանել են հանցագործությունը կատարելու մասին:










