Չեխիայի արդարադատության նախարարն իր պաշտոնին նշանակվելուց 12 օր անց հրաժարական է տվել՝ դիպլոմի հետ կապված սկանդալի պատճառով

09:55 • 10.07.18

Չեխիայի արդարադատության նախարար Տատյանա Մալան իր պաշտոնին նշանակվելուց 12 օր անց հրաժարական է տվել՝ իր դիպլոմային աշխատանքների հետ կապված սկանդալի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ Lidove noviny-ն հղումով։


Նախարարի խոսքով՝ դիպլոմային աշխատանքների հետ կապված գրագողության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նա ընդգծել է, որ լրատվամիջոցներն են հորինել այս պատմությունը։


«Իմ դեմ արշավ է սկսվել, այդ իսկ պատճառով ես որոշել եմ չխոչընդոտել վերջերս նշանակված կառավարության աշխատանքին»,- հայտարարել է Մալան։


Նա ենթադրել է, որ այս մեղադրանքների հետևում կարող է կանգնած լինել ընդդիմությունը, որը ցանկանում է վարկաբեկել քաղաքական շարժումը, որի ղեկին գտնվում է կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշը։