«Գնահատի՛ր դաշնակիցներիդ, նրանք այդքան էլ շատ չեն». Տուսկը դիմել է Թրամփին

16:50 • 10.07.18

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին  ավելի հարգալից լինել ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ, քանի որ նրանք այդքան էլ շատ չեն մնացել: 

Ինչպես նշում է rt.com-ը, Տուսկն այս մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

«Սիրելի՛ Ամերիկա, գնահատի՛ր քո դաշնակիցներին, ի վերջո, նրանք շատ քիչ են մնացել»,-ասել է ԵԽ նախագահը Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելիս:

Աղբյուրը նկատում է, որ Տուսկը նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի հետ վերջին շրջանում լարված հարաբերությունների ֆոնին:

Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մեղադրում է ծախսերը երկրների միջև անարդար բաշխելու ու ԱՄՆ-ի վրա դրանց մեծ մասը թողնելու համար:

Ակնկալվում է, որ Թրամփը Բրյուսելում կայանալիք հանդիպումը կօգտագործի այս հարցը բարձրացնելու և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամների վրա ավելի մեծ բեռ դնելու համար: Եթե երկրները հրաժարվեն նրա պահանջը կատարելուց, ԱՄՆ նախագահը կարող է հայտարարել ամերիկյան զորքն Ուկրաինայից դուրս բերելու մասին: